Արտաքին 1 ամիս առաջ - 23:03 20-09-2026

Զելենսկին հայտարարել է Թրամփի հետ «կարևոր զրույցի» մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում հանդիպելու պայմանավորվածության մասին։

Ըստ Զելենսկու, իրենք ունեցել են «կարևոր զրույց», որի ընթացքում հասցրել են քննարկել հարցերի լայն շրջանակ։

«Հենց նոր խոսեցինք նախագահ Թրամփի հետ։ Կարևոր զրույց էր, և շատ բան հասցրեցինք քննարկել։ Պայմանավորվեցինք հանդիպել Նյու Յորքում, և այդ հանդիպումը կարող է շատ բան փոխել։ Դիվանագիտական դինամիկա կա»,- գրել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Կիև նրա ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցի համար։ Զելենսկու վկայությամբ, կողմերը մանրամասն քննարկել են կարևոր հարցեր, իսկ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները կարողացել են տեղում տեսնել իրավիճակը Ուկրաինայում։

«Խաղաղության ուղին թիվ մեկ առաջնահերթությունն է»,- ընդգծել է Զելենսկին։

Նա հայտնել է, որ ուկրաինական և ամերիկյան թիմերը քննարկում են դեէսկալացիայի հնարավոր քայլերը, ինչպես նաև անվտանգության հիմնարար հարցերը։

«Կան գաղափարներ դեէսկալացիայի քայլերի և անվտանգության հիմնարար հարցերի վերաբերյալ՝ էներգետիկ, պարենային, մարդկանց կյանքի պաշտպանության։ Աշխատում ենք ամերիկյան թիմի հետ միասին և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլեր անել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Լինդսի Գրեմի օրենքը ստորագրելու համար։

«Մենք բոլորս համաձայն ենք․ խաղաղություն պետք է լինի»,- գրել է նա։

Հայտարարությունն ավարտելով՝ Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային և օգնություն ցուցաբերում նրան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին