Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 13:58 20-09-2026

2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Որոշ հիշողությունից զուրկ դեգեներատներ ամեն առիթի ասում են, թե իբր Թուրքիայից Հայաստանի անվտանգության նկատմամբ երբեք սպառնալիք չի եղել։

Եթե մի կողմ թողնենք Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերի ժամանակ ՀՀ ներխուժելու թուրքական սպառնալիքը, որին անմիջապես արձագանքեց Ռուսաստանը և ԱՄՆ-ն, կա ավելի թարմ օրինակ։

2019 թվականին Nordic Monitor-ը հրապարակեց բացահայտում, որը վերաբերում էր Թուրքիայի զինված ուժերի՝ Հայաստանի դեմ նախատեսված ռազմական գործողության պլանին՝ «ALTAY» ծածկանվամբ։

Nordic Monitor-ը, հայտնել էր, որ իր ձեռքում հայտնվել է թուրքական Գլխավոր շտաբի գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝ «ALTAY» անունով ռազմական գործողության պլանը մշակվել էր 2001 թ. հուլիսի 13-ին։

Այն նախատեսված էր որպես Հայաստանի դեմ հարձակողական գործողության ընդհանուր պլան։

Թուրքիայի 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարությունը դրա շրջանակում մշակել էր առանձին օդային գործողության պլան՝ «OĞUZTÜRK» ծածկանվամբ։

2016 թ. թուրքական զինվորական տեսչությունը հայտնաբերել էր, որ այդ պլանի որոշ գաղտնի էջեր անհետացել էին Աքընջը ավիաբազայի փաստաթղթերի պահպանման բաժնից։
Այնուհետև սկսվել էր հետաքննություն։

Փաստաթղթում թերևս ամենակարևոր կետերից մեկը այն էր, որ 2016 թ. կազմված ներքին զեկույցում նշվում էր, որ ALTAY պլանը դեռևս վավեր էր։

Այսինքն՝ հրապարակման ամենաուշագրավ մասը ոչ միայն այն էր, որ 2001-ին մշակվել և հաստատվել է նման պլան, այլ այն, որ 2016-ի փաստաթուղթը այն ներկայացնում էր որպես դեռևս վավեր ռազմական պլան։

Հիմա մեկ այլ հետաքրքիր տեղեկություն, որ հրապարակել էր Nordic Monitor-ը 2020 թվականին։ Ըստ այդ հրապարակման Թուրքիան համարում էր, որ Հայաստան–Ադրբեջան պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանին, և այդ պատճառով Թուրքիան պետք է աջակցեր Ադրբեջանին՝ ռազմական պատրաստության և համատեղ զորավարժությունների միջոցով։ Սա 2016 թվականի ռազմական հրահանգն էր, որը ընդունել էր Թուրքիայի ԶՈՒ-ն, ըստ հրապարակման։

Այս երկու փաստաթղթերը միասին հաստատում են, որ թուրքական ռազմական պլանավորումը Հայաստանի ուղղությամբ ո‘չ միայն տեսական մակարդակի հարց էր, այլև պրակտիկ և կազմվել ու գործադրվել են Հայաստանի դեմ ռազմական գործողության պլանավորման փաստաթղթեր և միաժամանակ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ առանձին ռազմավարական գնահատականներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ