Արտաքին 1 ամիս առաջ - 12:56 20-09-2026

Խերսոնի մարզում ընտրական հանձնաժողովի անդամ է զոհվել ավտոբուսի վրա ԱԹՍ հարձակումից

Խերսոնի մարզում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Օլգա Դեմյանենկոն զոհվել է քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի թիրախային հարձակման հետևանքով։

Այս մասին ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է Պետդումայի պատգամավորների ընտրությունների և ՌԴ սուբյեկտներում համատեղ ընտրությունների քվեարկության ընթացքի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ։

«Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Խերսոնի մարզում քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի թիրախային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Եվ զոհվածներից մեկը մեր գործընկերուհին էր՝ Խերսոնի մարզի Նիժնիե Սերոգոզիի շրջանի №220 ընտրատեղամասի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, 1966 թվականին ծնված Օլգա Պետրովնա Դեմյանենկոն»,-ասել է Պամֆիլովան։

ՌԴ ԿԸՀ ղեկավարի խոսքով՝ Դեմյանենկոն ՏԸՀ անդամ էր 2023 թվականից։
Պամֆիլովան հավելել է, որ Դեմյանենկոն ակտիվ մասնակցություն է ունեցել ընթացիկ ընտրարշավին, նա ազնվորեն, պատասխանատվությամբ ու արիաբար կատարել է իր պարտքը։

«Խնդրում եմ հարգել հիշատակը մեկ րոպե լռությամբ»,-ասել է ՌԴ ԿԸՀ նախագահը և ոտքի կանգնել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին