Ներքին 22 ժամ առաջ - 19:00 18-09-2026

Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ

ՔՊ֊ական պատգամավոր Արաքսյա Վարդանյանի հայտարարագիրը փաստում է, որ վերջինս «թալանի» դարաշրջանում` 2013 թվականին գնել է 20 միլիոն դրամանոց զարդ։

Վստահ ենք, որ օրերս ցուցադրված` Գագիկ Խաչատրյանի գանձերի մեջ դժվար լինի նման արժեքի զարդ։

Վարդանյանի զարդի արժեքը այնուհետ 2025 թվականի հայտարարագրով մոտ 5 միլիոն դրամով գնազրկվում է և դառնում 15 միլիոն դրամ։

Իսկ վերջին` պաշտոնի ստանձնման հայտարարագրում ո՛չ զարդը կա, ո՛չ էլ նրա վաճառքի կամ նվիրատվության փաստը։