Ներքին 6 ժամ առաջ - 10:00 19-09-2026

Այսօր Արցախի հայաթափման 3-րդ տարելիցն է

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրանում է Արցախի հայաթափման ու արցախցիների բռնի տեղահանման 3-րդ տարելիցը:

2023 թվականի այս օրը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանական բանտում 23 հայ է պահվում: Նրանց թվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: