Ներքին 1 ամիս առաջ - 11:31 17-09-2026

Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել։


Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ըստ գյուղացիների հայտնածի՝ գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառներ ու ոչխարներ սատկել են։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի և վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր Ծաղկունք գյուղի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի գլխավորությամբ ճշտում են հանգամանքները։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գառների սեփականատիրոջ կամ սեփականատերերի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված գյուղում գայլերի մասնակցությամբ նման աղետ է տեղի ունենում․ այս տարվա հունիսի 6-ին նույնպես գայլերի հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 300-ից ավել գառներ ու ոչխարներ սատկել էին։

Մանրամասները՝ Հերթական արտակարգ դեպքը՝ Գեղարքունիքի մարզում. Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել էին։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը