Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։

Սեպտեմբերի 17-ին` մրցումների մեկնարկային օրը, Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։
Ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանը, Ժիրայր Սարգսյանը, Հարություն Հակոբկոխյանն ու Նարեկ Մանասյանը։