Հայաստանի տղամարդկանց հավաքականը խոշոր հաղթանակ է տարել Սամարղանդում ընթացող 46-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մեկնարկին։
Հայկական թիմը «չոր» հաղթանակ է տարել Բարբադոսի նկատմամբ. 4:0։ Իրենց պարտիաներում հաղթել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը։
Օլիմպիադան նույնքան վստահ է սկսել Հայաստանի կանանց հավաքականը, որը 3,5:0,5 հաշվով հաղթել է Հոնկոնգի թիմին։ Հաղթական միավորներ են վաստակել Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և հավաքականի նորեկ Անահիտ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի։
Նշենք, որ 46-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադան մեկնարկել է Սամարղանդում սեպտեմբերի 15-ին և կավարտվի սեպտեմբերի 27-ին։ Մրցաշարում կկայանա 11 տուր։ Օլիմպիադային մասնակցում է ավելի քան 1900 շախմատիստ աշխարհի 208 երկրից։