Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 21:55 15-09-2026

Էլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑ

ՀԷՑ-ը հայտարարություն է արել․

«Էլեկտրական ցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են։ Դրանք հնարավորություն են տալիս էլեկտրական ցանցերի սպասարկման, վերանորոգման, արդիականացման և նոր ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացնել անվտանգ և վերահսկելի պայմաններում։

Պլանային անջատումների հիմնական պատճառներից են՝

Վթարների կանխարգելում — իրականացվում են էլեկտրական ցանցի սարքավորումների և ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի ստուգման, սպասարկման և անհրաժեշտության դեպքում՝ վերանորոգման աշխատանքներ՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխելու նպատակով։

Նոր ենթակառուցվածքների կառուցում և ցանցի արդիականացում — օդային կամ մալուխային նոր գծերի կառուցման, ինչպես նաև ենթակայաններում և այլ ենթակառուցվածքներում սարքավորումների տեղադրման ընթացքում, անվտանգության պահանջներից ելնելով, որոշ դեպքերում անհրաժեշտ է ժամանակավորապես դադարեցնել էլեկտրակամատակարարումը։

Էլեկտրական ցանցի թողունակության ընդլայնում — նոր բաժանորդների միացման դեպքում իրականացվում են ցանցի վերակառուցման, հզորությունների ավելացման և անհրաժեշտ սարքավորումների տեղադրման աշխատանքներ՝ ցանցի լրացուցիչ ծանրաբեռնվածության հուսալի սպասարկումն ապահովելու համար։

Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում — փոխարինվում կամ արդիականացվում են շահագործման ժամկետը լրացած կամ տեխնիկապես մաշված գծերը, տրանսֆորմատորները, անջատիչները և այլ սարքավորումներ՝ էլեկտրամատակարարման հուսալիությունն ու անխափանությունը ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի