Ներքին 53 րոպե առաջ - 23:59 16-09-2026

Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետո

Համացանցում այսօր տարածված՝ «Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում օձ հայտնվելու և երեխաների ու աշխատակիցների տարհանման» վերաբերյալ լուրերի առնչությամբ տեղեկացնում ենք, որ երեխաների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով,համայնքապետարանի նախաձեռնությամբ և անվտանգության նկատառումներից ելնելով, մանկապարտեզը ժամանակավորապես փակ կլինի առաջիկա երկու օրերին։

Այս մասին հայտարարություն է տարածել Արտաշատի համայնքապետարանը։

«Այս ընթացքում համապատասխան մասնագետների և ծառայությունների կողմից կիրականացվեն տարածքի մանրակրկիտ զննություն և անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ՝ երեխաների և աշխատակիցների լիարժեք անվտանգությունն ապահովելու համար։

Հորդորում ենք չանհանգստանալ․ երեխաների և աշխատակիցների կյանքին ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Իրավիճակը գտնվում է համայնքի ղեկավարության և համապատասխան ծառայությունների մշտական ուշադրության ներքո։

Մանկապարտեզի աշխատանքը կվերսկսվի անհրաժեշտ աշխատանքների ավարտից և անվտանգության համապատասխան պայմանների ապահովումից հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված