Ներքին Տեսանյութ 49 րոպե առաջ - 21:18 16-09-2026

2025 թ. բացահայտվել է ավտոմեքենաներից հափշտակություններ կատարող 37 խումբ, 2026 թ. 1-ին կիսամյակում՝ 43 խումբ․ ՆԳ նախարար

2025 թվականին բացահայտվել է ավտոմեքենաներից հափշտակություններ կատարող 37 խումբ, իսկ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 43 խումբ, սա մեր որդեգրած քաղաքականության արդյունքն է, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Եթե համեմատենք 2025 թվականի առաջին կիսամյակը և 2026 թվականի առաջին կիսամյակը, 462 դեպքով նվազում ունենք, որը կազմում է 33.4 տոկոս»,- ասաց նախարարը։

Սարգսյանն ընդգծել է, որ թվերից բացի՝ կարևոր են նաև կիրառվող մեթոդաբանությունն ու կայացված որոշումների արդյունավետությունը։

«Վստահ եմ՝ Ազգային ժողովի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի մենք կարողանանք նվազման որոշակի ազդակներ ունենալ։ Ես չեմ ասում՝ միտումներ, որովհետև դեռ վաղ է գնահատել միտումները, բայց ազդակներ ունենալ»,- նշեց նա։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
10:00 Աննա Հակոբյանը նոր ոստիկանություն է ստեղծում
23:05 Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք. Ամստերդամ
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
23:42 Ներկայացուցիչների պալատը կքննարկի Հեգսեթի հրաժարականը պահանջող բանաձևը