Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ միացնելու են Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի էներգացանցերը։ Իհարկե սա արդեն ցավոք նորություն չէ։ Նկատի ունեմ այս օրակարգը։ Եվրահանձնակատար Կոսն օրինակ ամիսներ առաջ հայտարարել էր, որ ԵՄ–ն պատրաստ է դրա համար տրամադրել ընդհուպ կես միլիարդ եվրո օժանդակություն։
Այստեղ հարկ է հիշեցնել մի բան, որ Հայաստանում տեղի ունեցավ եվրաատլանտյան այդ բեվեռի ակնկալիք–պահանջ–խորհրդով։ Դա տեղի ունեցավ 2022 թվականին։ Եվ հարց է առաջանում, կամ գուցե հենց այդ հարցը՝ վերը նշածս ազատականացման համատեքստում, պարունակում է իր մեջ պատասխանը, թե ում կամ ինչի համար է Հայաստանում ազատականացվել շուկան եւ էլեկտրաէներգիայի բաշխման մենաշնորհը վերցվել է Հայաստանի էլցանցերից։
Հետաքրքիր է, ի՞նչ է լինելու Հայաստանի բաշխման շուկայի հետ, երբ գլուխ բերվի Ադրբեջանի ու Թուրքիայի հտ միասնական ցանցի տարբերակը։ Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելուց հետո, Ադրբեջանն ու Թուրքիան թերեւս կհայտնեն իրենց մատակարարած էներգիան հենց իրենց «ձեռքով» էլ բաշխելու հավակնության ասին։