Ուղիղ եթեր
Ներքին Միտք 53 րոպե առաջ - 14:45 15-09-2026

50 դատական գործ վերջին 4 տարում․ Ալեն Սիմոնյանի տասնյակ հայցերը դատարանները բավարարել են․ Շուշան Դոյդոյան

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն առնվազն 50 դատական գործ եմ նայել զրպարտության և վիրավորանքի գործերով, որոնք հարուցվել են վերջին 4 տարում լրագրողների, լրատվամիջոցների, քաղաքացիների դեմ։

Առանձնահատուկ են տասնյակ գործերը, որոնք հարուցվել են ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հայցի հիման վրա։ Նրա տասնյակ հայցերը դատարանները բավարարել են ՝ պարտադրելով պատասխանող լրագրողներին վճարել ամենատարբեր չափերի փոխհատուցման գումարներ....

Բացի մի դատավորից, ով բացի այն, որ մերժել էր Սիմոնյանի հայցն ամբողջությամբ եւ փոխհատուցում գանձել նրանից հօգուտ լրատվամիջոցի, այլեւ շատ գրագետ որոշման տեքստով աչքի էր ընկնում հանգամանալից հիմնավորելով բոլոր հարցերը։

Դատավոր Արմինե Սաֆարյան, մտքումս ասում եմ՝ լավ է, որ այսպիսի գրագետ դատավորներ կան մեր դատական համակարգում։ Հետո ստուգում եմ, որ ինչ, դատավորը Սաֆարյանը հրաժարական է տվել անցյալ տարվա նոյեմբերին։

Չգիտեմ՝ ո՞րն է եղել նրա հրաժարականի պաճառը, բայց ափսոսում եմ, որ առնվազն իմ ուսումնասիրած 50 դատական ակտերից հատուկ հենց այս մեկն աչքի ընկավ իր բարձր որակով, այն էլ արդեն հրաժարական տված հեղինակ դատավորով»։

Ամենից շատ դիտված

16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»