Ուղիղ եթեր
Ներքին Սպորտ 1 ժամ առաջ - 14:35 15-09-2026

Ազատ ոճի ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանի «Դինամո» մարզահամալիրում անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը:
Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել և բրոնզե մեդալներով պարգևատրվել են Լևիկ Միքայելյանը (61 կգ), Տիգրան Բունաթյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 գ):

Մրցաշարին 15 երկրի շուրջ 200 մարզիկ է մասնակցել: Այն նվիրված է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին: Մրցաշարն անցկացվում է 26-րդ անգամ:

«Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են նաև անվանի մի շարք մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը, Եվրոպայի չեմպիոն Իբրագիմ Իբրագիմովն ու այլ անվանի մարզիկներ:

Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 26-րդ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 25 մլն դրամ էր հատկացրել:

Ամենից շատ դիտված

16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»