Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:18 04-04-2023

Քանի դատական գործ կա Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ

Oragir.News-ը DataLex դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անձի հետ կապված կա 10-ից ավել քաղաքացիական դատական գործ։

Գործերի մեծամասնությունում Ալեն Սիմոնյանը հանդես է գալիս որպես հայցվոր, իսկ ընդամենը երկուսում պատասխանող կողմ։

Դատական հայցերից 7-ով Սիմոնյանը պահանջում է պատվին և արժանապատվությանը պատճառած վնասը փոխհատուցել։

Հայցերից երեքով Սիմոնյանը վնասի փոխհատուցում է պահանջում, մեկով պահանջում է պատասխանողից իր ունեցած ելույթի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և փոխհատուցում տալ։ Մեկ այլ հայցադիմումով էլ Սիմոնյանը պահանջում է տեսանյութի հատվածում պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում։

Գործերից մեկում, որտեղ Սիմոնյանը պատասխանող կողմ է, հայցադիմումը ներկայացրել է Ռուբիկ Հակոբյանը, ով պահանջում է Սիմոնյանից զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել և փոխհատուցում տրամադրել։

Իսկ մյուս հայցադիմումում, որտեղ Սիմոնյանը պատասխանող կողմ է հանդիսանում, հայցվոր Նանե Արարատի Արզումանյանը պահանջում էր վիրավորանքի համար հրապարակային ներողության փոխհատուցում պահանջել։

Ամենից շատ դիտված

16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
18:54 Թուրքիան երեխաների աղքատության ցուցանիշով Եվրոպայում 1-ինն է