Ուղիղ եթեր
Ներքին 18 րոպե առաջ - 13:30 19-11-2026

Արաբկիրում մեթամֆետամինի փաթեթներ են հայտնաբերվել․ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին մայրաքաղաքի Վաղարշյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով ոստիկաններին՝ փաթեթներ է նետել և փորձել դիմել փախուստի։

Համայնքային ոստիկանները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով 2 տոպրակ՝ ընդհանուր 1,80 գրամ քաշով։ Պարզվել է, որ նա թմրամիջոցը պետք է փոխանցեր այլ անձի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Վաղարշյան փողոցի նշված հատվածում հայտնաբերվել է մեթամֆետամինի զանգվածով 3 տոպրակ՝ ընդհանուր 3,80 գրամ քաշով։

27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան
21:13 Ռադս կքաշեմ, կգնամ, բայց քանի վարչապետ եմ, բուլդոզերով էս պրոցեսը հասցնելու եմ մինչև վերջ. Փաշինյան
22:39 Բանակում կրկին զիծառայող է մահացել
22:47 24-ամյա վարորդը «Merceders»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ