Ներքին 2 ամիս առաջ - 09:18 12-09-2026

Երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․«ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցի տողատակերով մատնել է ապրիլյան պատերազմի այն սցենարը, որը պլանավորվել է Ադրբեջանի, որոշ արտաքին ուժերի և, միգուցե, ներսի շահագրգիռ շրջանակների մասնակցությամբ:

Ըստ այդմ՝ Ադրբեջանն ապրիլյան պատերազմում պետք է առնվազն գրավեր Արցախի այնպիսի շրջաններ, որոնց պարագայում կապիտուլյացիան ո´չ թե 2020 թվականին կլիներ՝ փաշինյանական վարչակազմի օրոք, այլ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:

Դա էլ թույլ կտար ոչ միայն իշխանությունը վերցնելու գործընթացը 2 տարով առաջ գցել, այլ Արցախի հանձնումը կապել նախկին իշխանությունների հետ, իսկ իրենք իրավիճակից օգտվելով՝ «սպիտակ ձեռնոցներով» իշխանություն վայելեին:

Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը, երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել, բայց դե լավ գիտեն, որ հայրենավաճառության խարանը հավերժ ուղեկցելու են իրենց և ըստ այդմ՝ անկանոն ադրբեջանական նարատիվներով փորձում են խճճել թեման:

Պատկերացնում եմ, թե սրանց նմաններն ինչ ցավ ու հիասթափություն են ապրել, երբ ապրիլյանի օրերին ադրբեջանական գրոհային խմբերը կոտորվում էին Եղնիկների, Մատաղիսի, Մարտակերտի, Աղդամի կամ Ջեբրայիլի մատույցներում, իսկ նախատեսված դավադրությունը տապալվում էր»:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր