Ներքին 2 ամիս առաջ - 21:16 11-09-2026

Կառավարության որևիցե անդամ կապ չունի և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ․ հայտարարություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հերքել է այսօր կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքը:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Ս․թ․ սեպտեմբերի 11-ին կառավարության շենքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի կողմից ՀՀ վարչապետին հարց է ուղղվել ՎԻՎԱՌՈ ընկերության մասին: Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի պաշտոնյա, այդ թվում ՀՀ վարչապետը, կառավարության որևիցե անդամ, իշխանության որևէ գործիչ կամ նրանց հետ փոխկապված անձ, կապ չունի, չի ունեցել և չի էլ կարող ունենալ Բադալյաններին պատկանող որևէ ձեռնարկության հետ:

Բոլոր կազմակերպությունների գործունեությունը պատկանում է և պատկանել է Բադալյան ընտանիքին, բոլոր ընկերությունները գործում են թափանցիկ, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պատշաճ կատարում են օրենքով սահմանված պարտականությունները: Լրագրողի հարցը որակում ենք անհեթեթ, սադրիչ և իրականության հետ կապ չունեցող: Չենք բացառում հետագայում իրավական գործընթացներ նախաձեռնելը նման հայտարարությունների հետքերով»:

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան

Ձեզ գուցե հետաքրքրի