Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 19:21 11-09-2026

ԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգը

Սեպտեմբերի 11-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի ու սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը։ Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց:
Խորհրդի որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի իններորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկն ու Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի օրինակելի աշխատակարգը։

Սահմանվել են նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով Ազգային ժողովի պատվիրակության անդամների թիվը և խմբակցությունների ներկայացվածության համամասնությունները։ Որոշման համաձայն՝ պատվիրակության կազմում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ներկայացված կլինի 2, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից՝ 1 անդամ։

Հաստատվել են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի իններորդ գումարման պատվիրակությունների կազմերը, նաև՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Ազգային ժողովի իններորդ գումարման պատվիրակության կազմը։

Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ԱԺ աշխատակազմը համալրել Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի քարտուղարությամբ։

ԱԺ խորհրդի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է ձևավորել Հայաստան-Ռուանդա և Հայաստան-Կամբոջա բարեկամական խմբերը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան