Ներքին 1 ժամ առաջ - 15:50 10-09-2026

Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»

Հայաստանից Թուրքիա տանող ճանապարհը Google Maps նավիգատորում նշված է Նիկոլ Փաշինյանի անվամբ։

Մարգարայի անցակետը հայկական կողմում կոչվում է ուղղակի «Մարգարայի մաքսակետ», Թուրքական կողմում պետական որևէ կառույց չի նկատվում, փոխարենն աչքի է ընկնում «Nikol Pashinyan yuruyus yolu» գրությունը։ Թուրքերենից թարգմանաբար այն նշանակում է «Նիկոլ Փաշինյանի հետիոտնային ճանապարհ» կամ «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»։



Ի դեպ, սա պաշտոնական անվանում չէ․ ենթադրվում է, որ անունը Google Maps-ում ավելացրել է օգտատեր, և այն անցել է ավտոմատ մոդերացիա։

Հիշենք, որ 2025-ի հուլիսին Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մի խումբ առաջարկեց Ալիջանի՝ Մարգարային դիմացի թուրքական անցակետը անվանել Թալեաթ փաշայի անունով․ Թալեաթ փաշան Օսմանյան կայսրության ղեկավարներից էր և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Առաջարկը լայն քննադատության արժանացավ, ու հետ քաշվեց։

2026-ի հունիսին արդեն լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ թուրքական կողմը ակտիվացրել է Ալիջան - Մարգարա անցակետի իր հատվածի շինարարական աշխատանքները, այդ թվում՝ տարածքի բարեկարգումն ու տեսահսկման համակարգերը: Իսկ 2026-ի օգոստոսին ՀՀ ԱԳՆ-ն արդեն Մարգարայում դեսպանների համար շրջայց կազմակերպեց, և պաշտոնապես հայտարարվեց, որ հայկական անցակետը պատրաստ է շահագործման։