Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում ուշադրություն է գրավել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմավորող մարտական դիրքերում հերթապահություն իրականացնող անձնակազմի արտաքին տեսքը։
Մասնավորապես` նրանց չսափրված լինելը: Անկախ Սուրեն Պապիկյանի կողմից իրականացվող անկնկալ և ստուգողական բնույթի այցերից, կապ չունի զորամասում, թե մարտական դիրքերում, կազմակերպվածությունը և կարգապահությունը սկսվում է զինվորականի արտաքին տեսքից:
Եվ այստեղ է, որ Հարց է առաջանում , թե բանակում կարգապահությունն ու կազմակերպվածությունը որքանո՞վ են պահպանվում առօրյա ծառայության ժամանակ, երբ անակնկալ այցերի ընթացքում են արձանագրվում նման կադրեր։
Այստեղից հետևություն պետք է անել, որ Կազմակերպչական և կարգապահական նորմերը պետք է պահպանվեն անկախ նրանից անակնկալ ստուգայցեր կլինեն թե ոչ, պարոն Պապիկյան: