Արտաքին 1 ժամ առաջ - 15:38 08-09-2026

Ռուսաստանը վերսկսել է Կիևի հրթիռակոծումը. կան զոհեր և ավերածություններ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական ուժերը եռօրյա դադարից հետո վերսկսել են մասշտաբային հարվածները Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ մոտ 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Պետական արտակարգ ծառայության փոխանցմամբ՝ հրդեհներ և ավերածություններ են գրանցվել քաղաքի առնվազն հինգ շրջաններում։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իվան Վիհովսկու հայտնած տվյալներով՝ վնասվել է ավելի քան 50 օբյեկտ, այդ թվում՝ բնակելի շենքեր, հանրակացարան, դպրոցի տարածք, խանութներ, բենզալցակայան և ալյուրի գործարան։

Սա առաջին խոշոր հարձակումն էր այն եռօրյա դադարից հետո, որը Մոսկվան հայտարարել էր ԱՄՆ հատուկ պատվիրակների այցի պատճառով։ Մինչ այդ դադարը Ռուսաստանը գրեթե ինը օր շարունակ անընդմեջ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհում էր Կիևն ու հարակից շրջանները։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված