Արտաքին 1 ամիս առաջ - 10:36 08-09-2026

Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատողների գործադուլի պատճառով

Էյֆելյան աշտարակի աշխատակիցները գործադուլ են հայտարարել հինդուիստական ​​խմբի մասնավոր այցի ժամանակ կին աշխատակիցներին տղամարդկանցով փոխարինելու պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ France 24-ը հաղորդում է, որ բողոքի ակցիայի պատճառով Էյֆելյան աշտարակը սեպտեմբերի 7-ին փակ է եղել։

CGT արհմիության հայտարարության համաձայն՝ աշխատակազմը դատապարտում է ղեկավարության կարգադրությունը, որի համաձայն կանայք «մեկուսացվել են, փոխարինվել կամ ստիպված եղել աչքի չընկնել՝ իրենց սեռով պայմանավորված»։

«Ոմանց խնդրել են հեռանալ իրենց տեղից և գնալ այլ հատված։ Որոշ տեղերում նրանց փոխարինել են տղամարդիկ, - ասվում է հայտարարության մեջ։ - Եվ բոլոր կին աշխատակիցներին հրահանգվել է չանցնել որոշակի հատվածներով, քանի դեռ պատվիրակությունն այնտեղ է եղել»։

Պարբերականը նշում է, որ պատվիրակության այցը համընկել է Սեն գետում Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) հոգևոր շարժման կողմից կազմակերպված մշակութային միջոցառման՝ նավակների երթի հետ։ BAPS-ը սեպտեմբերի 6-ին Փարիզի մոտ օծել է իր առաջին խոշոր տաճարը Ֆրանսիայում։

Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերությունը հայտարարել է, որ պատվիրակությունը խնդրել է այցը կազմակերպել այնպես, որ սահմանափակվի «կանանց հետ շփումը»։ Ընկերությունը նաև խոստովանլ է, որ «այս պայմանները չպետք է ընդունվեին»։
«Պայմանները չէին համապատասխանում SETE-ի արժեքներին, ոչ էլ տղամարդկանց և կանանց միջև հավասարության սկզբունքներին», - ասել է ընկերությունը՝ խոստանալով ընդունել «հետևանքները»։

Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը X-ում գրառման մեջ իր աջակցությունն է հայտնել գործադուլին՝ կին աշխատողների բացառումը որակելով որպես «անընդունելի» և նշելով, որ դա հակասում է «Էյֆելյան աշտարակի կողմից պաշտպանվող արժեքներին»։

Ֆրանսիայի հավասարության նախարար Ավրորա Բերժեն զայրացած է արձագանքել միջադեպին՝ գրելով X-ում. «Ֆրանսիայում մենք կանանց չենք խնդրում ջնջել իրենց։ Ոչ մի դոգմա, ոչ մի կրոն Հանրապետության օրենքներից վեր չէ»։

Էյֆելյան աշտարակը, որը տարեկան ընդունում է գրեթե յոթ միլիոն այցելուի, սեպտեմբերի 7-ին ամբողջ օրը փակ էր եղել, բայց անձնակազմի ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին այն կբացվի սովորականի պես։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել