Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 18:18 07-09-2026

Նիկոլը ոնց ասել է, Արմեն Գրիգորյանը տենց էլ գրել է․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը ներկայացվել է սեպտեմբերի 5-ին։ Գրքի հեղինակի խոսքով՝ այն 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության, «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման, անցած ճանապարհի և իր ներքին ապրումների մասին է։

Oragir.News-ը Երևանի փողոցներում քաղաքացիներին հարցրել է՝ ի՞նչն է պատճառը, որ Արմեն Գրիգորյանի գրքում տեղ չեն գտել պատերազմին վերաբերող հուշերը։

Քաղաքացիներից մեկը, սակայն, նշեց, որ գրքի բովանդակությանը ծանոթ չէ։ «Ես պատերազմը անցած մարդ եմ, բայց այդտեղ չեմ ապրում ու իրենցից գաղափար չունեմ։ Ես ոչ լսել եմ, ոչ ուզում եմ լսել, ոչ էլ հետաքրքրվում եմ դրանցով։ Չգիտեմ, պատասխան չունեմ, ես ոչինչ չեմ ուզում ասել»։

Մեկ այլ քաղաքացի հնարավոր պատճառը կապեց վերահսկողության և համակարգային խնդիրների հետ։ «Ինձ թվում է՝ դա իրենց որոշումներից է գալիս։ Ինչպես հսկում են, այնպես էլ շարունակությունն է կատարվում։ Լավ չեն հսկում, դրա համար էլ ոչ մեկը ոչ մեկի մասին չի մտածում։ Սիստեմ է։ Եթե հսկողություն չլինի, ի՞նչ կլինի։ Այս վիճակը կլինի։ Նորմալ որոշումներ չկան, նորմալ ամեն ինչ կոնտրոլի տակ չի լինում։ Պիտի լինի վերահսկողություն»։

Հարցին՝ արդյոք կարծում է, որ գիրքը պատվերի նման է գրվել, քաղաքացին պատասխանեց․ «Ինձ թվում է՝ լրիվ անթողություն է, անտերություն է։ Մի հատ բաց թողնված վիճակ է։ Հիմա մենք այն վիճակում չենք, որ ինչ-որ բաներ հրահրենք կամ անկապ դուրս տանք։ Պետք չի։ Ճիշտ են անում, պետք է մի քիչ զգուշավոր լինել խոսքի մեջ»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Մանրամասները` տեսանյութում:



Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել