ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար պայմաններ չկան․ Զախարովա
ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության վերաբերյալ էական և արդյունավետ երկխոսության համար բարենպաստ պայմաններ դեռևս չեն ստեղծվել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեր կողմից մենք բազմիցս և մանրամասն բացատրել ենք, որ ԱՄՆ-ի հետ էական և արդյունավետ ռազմավարական երկխոսության համար բարենպաստ պայմաններ դեռևս չեն ստեղծվել», – ասել է Զախարովան՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցին, որը հրապարակվել է նախարարության կայքում։