Մայամիի միջազգային օդանավակայանում Պուերտո Ռիկոյից ժամանած Amazon Prime ընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը վայրէջքի պահին դուրս է եկել թռիչքուղուց և մոտ 207 կմ/ժ արագությամբ մխրճվել կայանատեղիում գտնվող ավտոմեքենաների մեջ։
Ինչպես հայտնում է DW-ն, բախման հետևանքով դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել։
Տեղի իշխանությունների և հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ ողբերգական պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ։
Իրավապահներն ու փրկարարները շարունակում են աշխատանքը վթարի վայրում:
Թամարա Քալանթարյան