Արտաքին 1 ամիս առաջ - 19:20 06-09-2026

Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկած է հայտնել, թե հայ գործընկերները հաջողության են հասնում այլ շուկաներ ձևավորելու հարցում։

«Ինչպես երևում է, ոչ։ Նրանք, իհարկե, որոշակի փոքր օգնություն են ստացել, բայց դա ոչինչ է այն մեծ և ծանոթ շուկայի համեմատ, որը Ռուսաստանը ներկայացնում է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այս ապրանքներին», - ասել է Օվերչուկը ռուսական լրատվամիջոցի հետ հարցազրույցում:

Փոխվարչապետը ընդգծել է, որ Ռուսաստանն ստիպված է պաշտպանել իր շուկան։

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ այս հարցում», - ասել է փոխվարչապետը»: