Ներքին Միտք 1 ամիս առաջ - 10:04 06-09-2026

Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի դեմքը՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով վիլայեթացման ու ադրբեջանացման

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

1955-ի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի թուրք խուժանն իրականացրեց հույների եւ հայերի ջարդը, որի արդյունքում Ստամբուլի բնիկ հունական տարրի մեծ մասը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից։

Անկարգությունների եւ ջարդերի առիթը ստեղծեցին թուրքական հատուկ ծառայությունները։
Նրանք Սալոնիկում կազմակերպեցին պայթյուն Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանում ու անմիջապես դրանից հետո պաշտոնական Անկարան սկսեց հակահունական ատելության քարոզչություն։

Սեպտեմբերի 6-7-ին շուրջ 100.000 թուրք ջարդարարներն անցան գործի։
80 եկեղեցի,4500 խանութ,2500 բնակարան ու 40 դպրոցներ պղծվեցին նրանց կողմից։
Թուրքական խուժանը նույնիսկ անարգեց հույների գերեզմանները։

Պաշտոնական սպանվածների թիվը 37 է, բայց իրական սպանվածներն ու տուժածներն անհամեմատ շատ էին։
Թիրախում հիմնականում հույներն էին եւ նաեւ հայերը։

Ստամբուլի 140.000 հույն բնակչության ճնշող մեծանասնությունը ստիպված լքեց իր քաղաքը։
Տասնամյակներ անց կովկասյան թուրքերը նույն սցենարն իրականացրեցին Սումգայիթում եւ Բաքվում՝ հարձակվելով հայ բնակչության վրա,իսկ 2023-ի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտում իրականացրին։

Սա է Թուրքիայի եւ Ադրբեջանի իրական դեմքը։
Իսկ նիկոլիստները շարունակում են այս ամենը մոռացության տալ՝ ՀՀ-ն «խաղաղ» մոտեցնելով ամբողջական վիլայեթացման ու ադրբեջանացման։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով