Սպորտ 1 ամիս առաջ - 16:37 03-09-2026

Օբամեյանգը լքել է Գաբոնի ազգային հավաքականը

Գաբոնի հավաքականի ավագ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։

Որոշումը կայացվել է 2025 թվականի Աֆրիկայի գավաթի խաղարկությունում Գաբոնի անհաջող ելույթից և դրանից հետո իր նկատմամբ վերաբերմունքից ամիսներ անց։

37-ամյա հարձակվողը, որը Գաբոնի պատմության լավագույն ռմբարկուն է, նշել է, որ իրեն շատ նվաստացած և վիրավորված է զգում։

«Ինձ նվաստացրել և վիրավորել են, չնայած այն հանգամանքին, որ Աֆրիկայի գավաթի խաղարկությանը մասնակցել եմ վնասվածքով։ Սա վերջին կաթիլն էր, և ես նախընտրեցի այստեղ կանգ առնել ու հեռանալ»,- ասել է Գաբոնի հավաքականի ավագը ֆրանսիական RMC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Օբամեյանգն իր որոշման մասին հայտնել է 2027 թվականի Աֆրիկայի գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին տուրի՝ Մարոկկոյի դեմ սեպտեմբերի 23-ին կայանալիք խաղից առաջ։

Ազգային հավաքականը լքելուն զուգահեռ՝ Օբամեյանգը սկսել է եվրոպական իր կարիերայի նոր շրջանը։ 37-ամյա հարձակվողը երկրորդ անգամ է լքել «Մարսելի Օլիմպիկը» և միացել «Դեպորտիվոյին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ