Ներքին 1 ամիս առաջ - 22:05 28-08-2026

Հեղափոխություն` հանուն 2 դոլար 48 ցենտի

Երբ իշխանությունների ներկայացրած որևէ թիվ, ցուցանիշ ենթարկվում է դետալային վերծանման, առաջանում է խիստ ուշագրավ պատկեր` բացասական իմաստով։

Նախօրեին Oragir.News-ը ներկայացրել էր պաշտոնական գերատեսչություններից մեկում առկա տվյալներ ապօրինի ծագման գույքերով պետությանը առ 14.08.2026 վերադարձված արժեքների, որը ընդանրապես հեռու էր առնվազն Նիկոլ Փաշինյանի խոստումներից և ներկայացրած թվերից։

Հրապարակումից րոպեներ անց Դատախազությունը ներկայացրեց իրենց տվյալներով առկա թվերը։ Եվ եթե անգամ ենթադրենք, թե դրանք են իրականը, ապա կրկին ստացվում է խայտառակ պատկեր։

Այսպես, եթե ըստ Դատախազության 2018֊ից առ այսօր «թալանից» պետությանն է վերադարձվել 833 միլիոն ԱՄՆ դոլար, ապա դա, բաժանելով բնակչության թվի (3.103.900), ստանում ենք մեկ հպարտ քաղաքացու հաշվով ամիսը 2.48 դոլար, այն դեպքում, երբ ՔՊ֊ական պաշտոնյաները ամսական ստանում են միլիոնավոր դրամներ։ Իսկ երկուսուկես դոլարը վիրավորական է ոչ միայն հպարտ, այլ նաև շատ համեստ մարդկանց համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ