Ներքին 1 ամիս առաջ - 13:18 28-08-2026

ՀՀ կառավարությունից դեռևս սպասում ենք գերիների հարցերով պատասխանատու անձի կոնտակտների տրամադրմանը. Սիրանուշ Սահակյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը NEWS.am-ին:

Տիկին Սահակյան, մեզ հետ զրույցում նշել էիք, որ Ձեր, Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և ՀՀ ԱԳՆ ու Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջիններս խոստացել էի մինչև այս ամսվա վերջ տրամադրել պատասխանատուն անձի կոնտակտային տվյալներ՝ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ մարդասիրական հարցերի շուրջ մշտական հաղորդակցության համար: Արդյո՞ք արդեն ունեք պատասխան:

Մի փոքր ճշգրտում անեմ՝ տիկին Զոնաբենդն էր առաջարկել մինչև ամսվա վերջ ժամկետը՝ հիմք ընդունելով հանդիպման բոլոր մասնակիցների հավաստիացումները, որ գերիների հարցն իրենց համար առաջնահերթություն է: Կառավարության ներկայացուցիչները խոստացել էին տրամադրել հստակեցնելուն պես: Մինչ այս պահը ոչ, դեռևս չենք ստացել, սակայն հույս ունենք, որ ընդառաջ կգնան տիկին Զոնաբենդի խնդրանքին, այս ընթացքում կհասցնեն հստակեցնել և տրամադրել պատասխանատու անձի կոնտակտային տվյալները:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում