Ներքին 1 ամիս առաջ - 11:22 25-08-2026

Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի՞նչ է ուզում Փաշինյանը Արցախից․․․

Լեռնային Ղարաբաղի թեման հանգիստ չի թողնում Ալիևի կամակատար Փաշինյանին։ Ինչպես կրիմինալիստիկայում կա օրինաչափություն, որ հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այնպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին։ Ընդ որում, երեկվա ելույթի որոշ դրվագներ ինձ հիշեցնում էին Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպից որոշ հատվածներ։ Հատկապես այն մասը, երբ Ռոդիոն Ռասկոլնիկովը փորձում էր գտնել իր հանցանքի արդարացման «վեհ» կամ «տրամաբանական» ինքնարդարացումներ։

Փաշինյանն էլ այդ հոգեվիճակում է, նա բոլորից լավ գիտի, թե ինչ է արել, ինչպիսի որոշումներ է կայացրել պատերազմից առաջ, ընթացքում և հետո, ինչպես է հազարավոր կյանքեր կործանել, ինչպես է Ալիևին փաստացի օգնել իրագործել Արցախում էթնիկ զտում: Առաջ չէի գրի նման բան, բայց հիմա ինձ համար արդեն ակնհայտ է, թե ինչու է նա համառորեն մաքրում Ալիևին էթնիկ զտման թեմայից, որովհետև իր ենթագիտակցության և գիտակցության մեջ գիտի՝ ինքն է իր քայլերով ու որոշումներով հնարավոր դարձրել դա․․․

Եթե Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած, անհավասարակշիռ ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության և սերունդների առաջ, ապա նա չարաչար սխալվում է․ նա եղել ու մնալու է պատմության մեջ որպես Արցախը հանձնած ղեկավար։

Նա առհասարակ չգիտի, որ պատմությունը միշտ բերում ու բոլորին դնում է իրենց տեղերում, նա չգիտի, որ անգամ Ստալինի, Բերիայի և ահ ու սարսափ տարածող այլ գործիչների ողջ արածն ու ասածը, ողջ քարոզչական գործը կարող է հաշված ժամերում անհետանալ իրենց մահից կամ ձերբակալվելուց հետո։ Իսկ հետո պատմությունը բոլորին կդնի իր տեղը․․․ Այնպես որ մեզ նյարդայնացնող արցախատյաց ելույթները իրականում ինքնաարդարացման չստացված փորձեր են ընդամենը, բայց, ինչպես «Ոճիր և պատիժ» վեպում է ասվում՝ «Ամեն ինչում կա մի սահման, որից այն կողմ անցնելը վտանգավոր է, քանզի մեկ անգամ անցնելուց հետո անհնար է հետ դառնալ»...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում