Ներքին 1 ամիս առաջ - 16:59 20-08-2026

«ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը

Հիրավի մարգարեական էին Սամվել Կարապետյանի հունիսի 30֊ի խոսքերն այն մասին, որ իշխանություններն արդեն «Հայաստանի էլեկտրական ցանցերը» գցել են իրենց ոտքին։

Ներկայացվող փաստաթղթի հատվածները փաստում են՝ ՊԵԿ-ի կողմից ՀԷՑ-ում իրականացված համալիր ստուգման արդյունքները բողոքարկում է ոչ ավել, ոչ պակաս ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, պատճառը՝ բարեբախտաբար՝ ՊԵԿ-ում դեռևս կան պրոֆեսիոնալներ, որոնց համար «ՔՊ-ականները» հեղինակություն չեն։

ՊԵԿ-ի մասնագետների խմբի իրականացված ստուգման ակտի արդյունքներ չեղարկելու հիմքերը այնքան թույլ են եղել, որ Ռոմանոս Պետրոսյանը որպես բողոքարկման հիմք նշել է ծիծաղելի հանգամանք՝ իբրև տեսուչներից մեկի կողմից ակտը չստորագրելու փաստը, ինչին ՊԵԿ֊ը պարզաբանել է, որ տվյալ տեսուչը պարզապես գտնվել է արձակուրդում։

Ի վերջո, ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը չնչին չափով բավարարել է իշխանության ներկայացուցչի պահանջը և 83 միլիոն 991.4 հազար դրամ տուգանքը նվազեցրել է ընդամենը 5 միլիոն 462.6 հազար դրամով։

Հ.Գ. Գնալով անհասկանալի է դառնում, թե ի վերջո ու՞մ օրոք է ավելի շատ թալանվել ՀԷՑ-ը` նախկինների՞, թե՞ այնուամենայնիվ ներկաների։ Վերջին թեզը կարծես ԱԺ օրերս կայացած նիստերից մեկում չհերքվեց Սարիկ Մինասյան-Դավիթ Ղազինյան բանավեճի ժամանակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում