Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 18:01 15-08-2026

Երևանից Շորժա` գնացքով․ «Հարմարավետության» ռուսական չափանիշներ

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքների մասին խոսելիս ռուսաստանցի պաշտոնյաները հաճախ են շեշտում կատարված խոշոր ներդրումների մասին, հայկական կողմն, իր հերթին, շեշտում է, որ կատարված ներդրումները բավարար չեն և կարիք կա քննարկելու կառավարման իրավունքներն այլ կողմի հանձնելու հնարավորությունը։

Երևան-Շորժա կարճ ուղևորության ընթացքում Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե ի՞նչ տեսք ունեն ռուսական կողմի նշած ներդրումները` սովորական ուղևորի տեսանկյունից։