Ներքին 2 ամիս առաջ - 21:39 11-08-2026

Դատարանը կհարցաքննի 103-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանին

Գոհար Ղումաշյանի գործով հաջորդ դատական նիստում տեսակապի միջոցով կհարցաքննվի 103-ամյա վկա Ռոզալյա Աբգարյանը։ Նման որոշում դատարանը կայացրել է՝ հաշվի առնելով վկայի տարիքը։

Alphanews-ի փոխանցմամբ՝ դատական նիստում քննարկվել է Աբգարյանին տարիներ շարունակ ցուցաբերված աջակցության հարցը։ Պաշտպանական կողմը պնդում է, որ վետերանին տրամադրված օգնությունը չի ունեցել ընտրական նպատակ և որևէ կերպ պայմանավորված չի եղել ընտրական գործընթացով։

Ղումաշյանի պաշտպանի խոսքով՝ Աբգարյանին աջակցությունը շարունակական բնույթ է կրել և եղել է սոցիալական աջակցության շրջանակում։ Պաշտպանական կողմը հերքում է, որ այդ օգնությունը կարող էր դիտարկվել որպես ընտրողների վրա ազդեցություն գործադրելու կամ նրանց ձայները ստանալու միջոց։

Դատարանը որոշել է վկայի ցուցմունքը ստանալ տեսակապի միջոցով։ Հաջորդ նիստում Աբգարյանի հարցաքննությունից հետո կողմերը հնարավորություն կունենան անդրադառնալ նրա ներկայացրած տեղեկություններին և դրանց նշանակությանը գործի շրջանակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար