Ներքին 2 ամիս առաջ - 17:05 10-08-2026

ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների պահպանության և արդյունավետ կառավարման նպատակով Արարատի և Արմավիրի մարզերում վերահսկողություն է իրականացրել առանց ջրօգտագործման թույլտվության շահագործվող 969 խորքային հորերի նկատմամբ։

Արդյունքում՝
կասեցվել է 146 խորքային հորի շահագործում (Արմավիր՝ 85, Արարատ՝ 61),
նշանակվել է 53,1 մլն ՀՀ դրամի վարչական տուգանք,
ներկայացվել է շուրջ 687,4 մլն ՀՀ դրամի վնասի փոխհատուցման պահանջ,
Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել 208 խորքային հորերի վերաբերյալ տեղեկատվություն՝ կոնսերվացման և լուծարման ցանկում ընդգրկելու նպատակով:

Միաժամանակ, «Երևան» ՋՕԸ-ի և Մեծամորի համայնքապետարանի ստուգումների արդյունքներով առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Ապօրինի խորքային հորերի կասեցումների արդյունքում խնայվել է մոտ 1160լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 15,058,816խմ ջուր, ինչը համադրելի է Սյունիքի մարզի Գեղիի ջրամբարի ծավալին՝ 15 մլն խմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում