Արտաքին 3 շաբաթ առաջ - 10:22 08-08-2026

Դատարանը Թրամփին արգելել է Սպիտակ տանը վերգետնյա պարահանդեսային դահլիճ կառուցել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ԱՄՆ շրջանային դատարանի որոշումը, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրականացնել Սպիտակ տան վերգետնյա ընդլայնման ու պարահանդեսային դահլիճի շինարարությունը, սակայն թույլատրում է ստորգետնյա աշխատանքները, որտեղ նախատեսվում է կառուցել ռմբապաստարան և այլ հատուկ կառույցներ։

Ինչպես հայտնում է BBC-ն, դատարանն ընդգծել է, որ նախագահն իրավասու չէ վերակառուցել Սպիտակ տունն առանց Կոնգրեսի հաստատման, սակայն որոշման ուժի մեջ մտնելը հետաձգել է երկու շաբաթով՝ հնարավորություն տալով դիմել Գերագույն դատարան։

Թրամփն արդեն խոստացել է բողոքարկել որոշումը՝ վերաքննիչ դատարանի դիրքորոշումն անվանելով ազգային անվտանգության շահերին հակասող։

Թամարա Քալանթարյան