Արտաքին 2 ամիս առաջ - 10:15 05-08-2026

Տարաձայնություն Թրամփի և Նեթանյահուի միջև. Իսրայելը մերժել է Գազայի հրադադարի պլանը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի հրադադարի վերջին նախագիծը՝ հայտարարելով, որ իսրայելական ուժերը չեն նահանջի իրենց ներկայիս դիրքերից, քանի դեռ Համաս շարժումը լիովին չի զինաթափվել։

Ինչպես հայտնում է BBC-ն, այս հայտարարությունը Նեթանյահուին հակասության մեջ է դնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի հետ, որը նախատեսում էր Համասի զինաթափման մեկնարկին զուգահեռ Իսրայելի կողմից հարվածների դադարեցում և զորքերի դուրսբերում Գազայի հատվածի մոտ 60%-ից։

Սակայն Իսրայելի վարչապետը պնդել է, որ իրենք ներկայացրել են սեփական առաջարկներն ու փոփոխությունները և պատրաստվում են շարունակել ռազմական գործողությունները, մինչև հասնեն անվտանգային բոլոր սահմանված նպատակներին։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ