Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 11:21 03-08-2026

ՔՊ-ական պատգամավորը ասում ա՝ ով որ ընտրություն ա կեղծել, շան տղա ա․ Խամոյան

Սիրելի հայրենակիցներ, ինչպես ասում են, երեք բանի անվերջ կարելի է նայել՝ հոսող ջրին, վառվող կրակին, մեկ էլ, թե ինչպես է ՔՊ-ն, օրեր շարունակ փորձում ապացուցել, որ ժողովրդավար է, որ ընտրություններ չի կեղծել։ Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ժողովուրդ ջան, սո՛ւս մնացեք, դուք օրը ցերեկով 60,000 քաղաքացու ձայն գողացել եք: Այո՛, դուք մեկ քլիքով գողացել եք 60,000 քաղաքացու ձայն, դուք մանդատագողեր եք, փորձեք առերեսվել այդ իրականության հետ։

Դուք ժողովրդավարության հետ կապ չունեք այլևս։ Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, որքան ընդդիմության վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի։
Բայց մանդատները գողանալով միայն չեք բավարարվել, դուք այդ մարդուն հիմա ունեզրկում եք: Ես երբեք չեմ կիսել Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը, բայց դուք այդ մարդու ձայները գողացել եք, մանդատները գողացել եք, հիմա էլ ոտնձգություն եք իրականացնում իր ունեցվածքի նկատմամբ:

Գործընկերներ ջան, նկատե՞լ եք, այդ մարդն Արարատ անունով ինչ ունի, հիմա վերցնում են: Ես վստահ եմ անգամ, որ ունեցվածքը չէ հարցը, այդ ցուցանակներն են հարցը: «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ցուցանակը հանելն է երևի հարցը, «Արարատցեմետ» գործարանի ցուցանակը հանելն է խնդիրը: Ես վստահ եմ, որ խնդիրը դա է»,-նշել է Ագնեսա Խամոյանը:


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ