Ներքին 1 ամիս առաջ - 19:14 31-07-2026

«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է

«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել տնային կալանքը»,– այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի մասին է։ Այսօր ընկերությունում խուզարկություն է իրականացվել։