Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:07 31-07-2026

Նարեկ Կարապետյանը մի քանի ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր առավոտյան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ և նշել, որ մանրամասներին կանդրադառնա առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով։

«Այս պահին միայն կներկայացնեմ դրանցից նշանակալի երկուսը՝ ի հակադարձումն.
ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 1. Նա պնդում է, որ այժմ էլ ՀԷՑ-ում իբր կան հավելագրումներ, և իրենք իրենց շրջանում 6 ամսվա ընթացքում 40-50 անձի ազատումներ են արել, 30 հոգու դեպքում՝ ծառայողական քննություն, ու ոչ մի խոսք՝ որևէ քրեաիրավական գնահատականի մասին։

ՓԱՍՏ 1. Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծ մասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։
Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ։

ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 2. Նա պնդում է, որ իրենց շրջանում հավելագրումներն արվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի (իմա՝ նաև բարձր ղեկավարության) իմացության, և բացատրում է իբր. «մեկից թերգրանցել են, մյուսին՝ հավելագրել են. ՀԷՑ-ը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել…»։

ՓԱՍՏ 2. Հավելագրումներն ու թերգրանցումները, որպես կանոն, արվել են՝ արհեստականորեն նվազեցնելու ցանցում առկա էլէներգիայի կորուստների թիվը, ինչը զգալի աճել էր զարտուղի միացումների (գողանալու) և ստվերային վաճառքների արդյունքում. այսինքն՝ ուրիշի սպառած էլէներգիայի դիմաց վճարել է մեկ այլ քաղաքացի, պետական ու համայնքային հիմնարկ, բիզնես միավոր։

Իսկ թերգրանցումներն արվել են հիմնականում ինքնավար էներգաարտադրողների (արևային կայաններ) արտադրած և ցանց հետ մղած էլէներգիայի քանակների վրա, որպեսզի ՀԷՑ-ը դրա դիմաց չվճարի քաղաքացուն և այդ արտադրանքով բալանսավորի «գողացված» ծավալները։

Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք պնդել, որ բոլոր այդ մեքենայությունների (նույնն է՝ խարդախությունների) արդյունքում գոյացած էլէներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները (բնականաբար՝ ոչ պատահական անձանց)։

Ըստ այդմ. հռետորական հարց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին իսկ շաբաթներին մեզ հայտնի դարձան տասնյակ և ավելի հավելագրման և թերգրանցումների փաստեր, որոնց անմիջապես հետևեցին ազատումներ, քրեական վարույթներ և ձերբակալություններ, իսկ իրենք՝ սեփականատերերը, շուրջ 10 տարվա կառավարման շրջանում անտեղյակ ու անհաղորդ էին այդ արգահատելի և հանցավոր մեխանիզմներից…
Ստորև՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում բացահայտված շուրջ երկու տասնյակ «ամենախոսուն» հավելագրման փաստերն են, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնված, և կան կալանավորվածներ.

1. ՀՀ ՊՆ թիվ N զորամաս,
2. ՀՀ ԱԱԾ Զինվորական պարետատուն,
3. ՀՀ ԱԱԾ X քաղաքային բաժանմունքի շենք,
4. ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ վարչության N զորամաս,
5. «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ,
6. «Եղեգնաձորի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,
7. «Մասիսի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,
8. «Արմավիր» ՋՕԸ,
9. «Արտաշատ» ՋՕԸ,
10. «Շիրակ» ՋՕԸ,
11. Ղազանչիի պոմպակայան,
12. Թեղենիքի գյուղապետարան,
13. Հալիձորի գյուղապետարան,
14. «Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ,
15. Սևանի համայնքապետարան,
16. Եղեգիսի համայնքապետարան,
17. Եղեգնաձորի համայնքապետարան,
18. Վարդաձորի մշակույթի տուն,
19. Շամբի միջնակարգ դպրոց,
20. Գանձակի մանկապարտեզ,
21. Վարդաշենի միջնակարգ դպրոց,
22. Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց…
Հ.Գ. Ահա այսպիսի ՈՒԺԵՂ կառավարում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
12:20 Հերի՛ք եղավ, կյանքներս կերան. խզե՛ք պայմանագրերը, թող գնան սև ցուցակ. պիտի պատժվեն. Ավինյանը բարկացավ