Սպորտ 2 ամիս առաջ - 18:28 21-07-2026

ՀՖՖ-ն հրապարակել է ՀՊԼ անցած մրցաշրջանի լավագույնների անունները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի «Լավագույն մարզիչ» և «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերի քվեարկության արդյունքները:

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, երկու անվանակարգերում էլ բացարձակ առավելության են հասել չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչները։

58 միավորով 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։ Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ երևանյան ակումբն անցած մրցաշրջանում հռչակվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Քվեարկության արդյունքներով 2-րդ հորիզոնականը 36 միավորով զբաղեցրել է Հայաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։ Լավագույնների եռյակը եզրափակել է «Փյունիկը» գլխավորող Արտակ Օսեյանը՝ ստանալով 19 ձայն։

«Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 40 միավորով հաղթող է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը չեմպիոնական մրցաշրջանում երևանյան ակումբի կազմում դարձել է 7 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Լավագույնների պայքարում 2-րդ տեղը 32 միավորով զբաղեցրել է «Նոայի» հարձակվող Հելդեր Ֆերեյրան, որն իր ակտիվում գրանցել է 10 գոլ։ Եռյակը 12 միավորով եզրափակել է առաջնության լավագույն ռմբարկու Բռունո Միշելը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը