Ներքին 2 ամիս առաջ - 13:48 18-07-2026

Ես անսահման սիրում եմ քեզ. Անի Երանյանի մայրիկը հրապարակել է իրենց համատեղ նոր կադրերը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անի Երանյանի մայրիկը՝ Կարինե Ավանեսյանը, ինստագրամյան իր էջում դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել:

Տիկին Կարինեն, ով մշտապես աչքի է ընկնում դստեր հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրով, համատեղ կադրերին կից կիսվել է իր մտքերով: Անի Երանյանի և նրա մայրիկի ջերմ հարաբերությունները վաղուց հայտնի են երկրպագուներին: Ավելի վաղ, շնորհավորելով դստեր տարեդարձը, տիկին Կարինեն գրել էր մի ուղերձ, որը լի է մայրական օրհնանքով ու անսահման սիրով.

«Թանկագին աղջիկս, թող քո կյանքը լինի հրաշալի հեքիաթի նման, որտեղ դու գլխավոր հերոսուհին ես՝ օծված շնորհով, իմաստությամբ և անվերջ երջանկությամբ։ Մաղթում եմ, որ դու միշտ հավատաս ինքդ քեզ այնքան, որքան ես, փայլես բոլոր աստղերից ավելի պայծառ և ուրախություն գտնես ամեն մի փոքրիկ բանի մեջ։ Թող աշխարհը բացի իր դռները քեզ համար, և թող գարունը միշտ ապրի քո սրտում։ Ես անսահման սիրում եմ քեզ, շնորհավոր ծնունդդ»։

Մոր ու դստեր նոր լուսանկարները կարճ ժամանակում մեծ արձագանք են գտել համանցանցում:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում