Արտաքին 3 ամիս առաջ - 21:48 14-07-2026

«Վերին Լարս» անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ են

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով։ Իրավիճակի մասին հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։

«Բեռնատար տրանսպորտի թողունակությունը դանդաղել է չեզոք գոտի անցնելու անհնարինության պատճառով, քանի որ սահմանակից կողմը դանդաղեցրել է դրանց ընդունումը։ Մեկնման այլ վայրերում, որոնք գտնվում են անցակետի մոտակայքում, ելքի են սպասում ավելի քան 450 խոշոր բեռնատարներ։ Ներկա պահին «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետի առջև մարդատար ավտոմեքենաների հերթ չկա։

Ռուսական կողմի մաքսային մարմիններն աշխատում են հաստիքային ռեժիմով և պատրաստ են աշխատել ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում։ Վերջին մեկ օրվա ընթացքում մաքսային մարմինները ելքի համար ձևակերպել են ավելի քան 1700 մարդատար ավտոմեքենա, սահմանը հատել է ավելի քան ութ հազար ֆիզիկական անձ, իսկ մուտքի համար՝ 1300 ավտոմեքենա և ավելի քան հինգ հազար ֆիզիկական անձ։

Խնդրում ենք փոխադրողներին և արձակուրդ նախատեսող քաղաքացիներին հաշվի առնել այս տեղեկությունը երթուղին կազմակերպելիս»,- նշել են ռուսական գերատեսչությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ