Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 18:56 09-07-2026

Հայաստանում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է. ԵԽ զեկույց

Հայաստանում 15 898 քաղաքացի գտնվում է քրեական վերահսկողության տակ: Համաձայն Եվրոպայի խորհրդի տարեկան զեկույցի՝ սա կալանավորվածների, դատապարտյալների և պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող անձանց ընդհանուր թիվն է: Հայտնում է Ազատությունը:

Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հայաստանյան բանտերում պահվել է 2 686 հազար դատապարտյալ և կալանավոր: Պրոբացիայի տակ է 13 212-ը:

«Պրոբացիան և բանտերը Եվրոպայում» վերնագրված զեկույցում նաև մահացության վերաբերյալ տվյալներ կան: Ըստ այդմ՝ 2024 թվականին պրոբացիայի հսկողության տակ գտնվող անձանց շրջանում մահացության մակարդակը կազմել է 43.1 մահ՝ 10 հազար մարդու հաշվով, իսկ բանտերում արձանագրվել է 37.2 մահ՝ 10 հազար կալանավորի/դատապարտյալի հաշվով:

Հայաստանը պրոբացիայի շահառուների բարձր ցուցանիշ ունեցող երկրների թվում է՝ 429 մարդ 100 հազար բնակչի հաշվով: Նման բարձր ցուցանիշներ Եվրոպայում ունեն Լեհաստանը, Թուրքիան, Վրաստանը և Ալբանիան: Կանայք կազմել են պրոբացիայի տակ գտնվողների 4.4 տոկոսը և բանտերում պահվող անձանց 2.6 տոկոսը:

Ըստ զեկույցի՝ պրոբացիայի ընթացքում Հայաստանում ոչ մի անձ պայմանական վաղաժամկետ չի ազատվել պատժից: Հայաստանը առանձնանում է նաև պրոբացիայի ծառայության աշխատողների ծանրաբեռնվածությամբ՝ 78 մարդ՝ մեկ աշխատակցի հաշվով:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
19:53 Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի
16:17 Տարադրամի փոխարժեքն այսօր