Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 14:25 06-07-2026

Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման Թաթոյանի

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայցադիմում է ներկայացրել՝ ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի դեմ։ Իոաննիսյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Թաթոյանին՝ հերքել վերջինիս հայտարարությունն, ինչն, ըստ Իոաննիսյանի, զրպարտություն է։

Հայցադիմումի առիթը եղել է քարոզարշավի ժամանակ «Հայաստանն ընտրում է» հունիսի 04-ի հեռուստաբանավեճի ընթացքում արված հայտարարությունը, համաձայն որի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն (ներառյալ՝ Փաստերի ստուգման հարթակը) և այդ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել են կեղծ ձայնագրություն։ Իոաննիսյանը պահանջում է հերքել նշվածը։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:

Հերքումից զատ Իոաննիսյանը պահանջել է փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է