Ներքին 3 ամիս առաջ - 23:12 30-06-2026

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ճգնաժամերի կանխարգելման, ռազմավարական կանխատեսման, կայունացման և խաղաղապահության ենթահանձնաժողովի պատվիրակությանը, տեղեկացնում է Հ ՀԱԳՆ-ը։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր՝ կարևորելով քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնումը:

Կարևորվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի կողմից ստորագրված «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» հռչակագրի կետերի կյանքի կոչման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում առանձնակի ընդգծվել է երկու երկրների միջև գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Դավիթ Կարապետյանը զրուցակիցներին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հետևողական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ