Արտաքին 3 ամիս առաջ - 15:06 29-06-2026

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Դոհայում հունիսի 30-ին ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին տեղեկությունը

Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել է այս շաբաթ Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս շաբաթ աշխատանքային խմբերի տեխնիկական նիստեր անցկացնել նախատեսված չէ։ Թեև Կատարի հետ խորհրդակցությունները, այդ թվում՝ մյուս կողմի պարտավորությունների կատարման վերահսկման հարցով, շարունակվում են բնականոն հունով, որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունները Դոհայում աշխատանքային խմբերի տեխնիկական բանակցություններ անցկացնելու մասին չեն հաստատվում»,- ասել է նա լրագրողներին։

Ղարիբաբադին նշել է, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել տեխնիկական բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի շուրջ։ Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են միջնորդ երկրների աջակցությամբ, հավելել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով