Սպորտ 3 ամիս առաջ - 09:19 29-06-2026

ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը

Հյուսիսային Ամերիկայում մեկնարկել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի 1/16-րդ փուլը․ առաջին խաղն արդեն կայացավ: Հարավային Աֆրիկան ​​և Կանադան մրցեցին Լոս Անջելեսում։

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում թիմերը մոտ էին նույն արդյունքը գրանցելուն, սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին Էուշտաքիոն աչքի ընկավ դիպուկ հարվածով՝ դուրս բերելով Կանադայի հավաքականին 1/8 եզրափակիչ։

Նշենք, որ 1/8 եզրափակիչում Կանադայի հավաքականը կմրցի Նիդերլանդներ-Մարոկկո հանդիպման հաղթողի հետ։

Այս հանդիպումը պատմական է․ առաջին անգամ ԱԱ-ների պատմության մեջ մրցաշարն անցկացնող երկիրը հանդես չի եկել սեփական հարկի տակ։ Կանադայի հավաքականն այսօրվա հանդիպումը ՀԱՀ-ի հետ անցկացնում է ԱՄՆ-ում (Կանադան, ԱՄՆ-ն ու Մեքսիկան կազմակերպիչ երկրներն են)։

Հարավային Աֆրիկայի հավաքականի մարզիչ Հյուգո Բրուսը դարձել է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի պատմության ամենատարեց մարզիչը։ 74 տարեկան և 79 օրական Բրուսը Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին առաջնորդեց 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ փուլի՝ Կանադայի դեմ խաղին

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ