Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 19:37 27-06-2026

Մեր երկիրը ֆուտբոլի չեմպիոն չի դառնա, մնացածն էական չէ. հարցում

2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն առաջին անգամ անցկացվում է երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, համաշխարհային ուշադրության կենտրոնում է։ 48 հավաքականների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափը մեծացրել է մրցաշարի մասշտաբը և քննարկումների նոր ալիք է առաջացրել ուժեղագույնների պայքարի և հնարավոր անակնկալների վերաբերյալ։

Մրցաշարի ընթացքին հետևում են միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում՝ քննարկելով ֆավորիտ թիմերին, հնարավոր չեմպիոններին և այն, թե արդյոք ավանդական ֆուտբոլային գիգանտները կկարողանա՞ն պահպանել իրենց դիրքերն այս մրցաշարում։

Այս ֆոնին Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հետևո՞ւմ են աշխարհի առաջնությանը, ովքե՞ր են իրենց ֆավորիտ հավաքականները և ի՞նչ սպասումներ ունեն մրցաշարից։

Հարցվածների մի մասը նշեց, որ ընդհանրապես չի հետևում ֆուտբոլին և հետաքրքրված չէ խաղերով։

«Չեմ նայում, ընդհանրապես ֆուտբոլով չեմ հետաքրքրվում»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները նշեցին, որ ժամանակ առ ժամանակ դիտում են հանդիպումներ, սակայն չեն հետևում մրցաշարի ամբողջ ընթացքին։

«Երբ ժամանակ լինում է, նայում եմ, բայց առանձնապես չեմ խորանում»,– նշեց մեկ այլ հարցված։

Քաղաքացիների մի հատված, սակայն, առանձնացրեց նաև հնարավոր չեմպիոններին։

«Կարծում եմ՝ հիմնական ֆավորիտները կրկին Արգենտինան ու Ֆրանսիան են»,– ասաց մեկ այլ մասնակից։

Միևնույն ժամանակ որոշ հարցվածներ ընդգծեցին նաև անսպասելի առաջընթաց գրանցող թիմերի հնարավորությունը՝ օրինակ բերելով Հարավային Ամերիկայի հավաքականներին։

«Ֆուտբոլում միշտ լինում են անակնկալներ, կարող են նաև ոչ ֆավորիտ թիմերը լավ արդյունք ցույց տալ»,– նշեց քաղաքացիներից մեկը։

Ֆուտբոլիստներից ամենից հաճախ հիշատակվում էր Լիոնել Մեսիի անունը՝ որպես փորձի և բարձր մակարդակի խորհրդանիշ։

«Մեսին արդեն երկար տարիներ է բարձր մակարդակի ֆուտբոլ է խաղում, բնականաբար նրա անունն առաջինն է գալիս»,– ասաց հարցվածներից մեկը։

Որոշ քաղաքացիներ ասացին, որ ընդհանրապես չեն հետևում ֆուտբոլային հանդիպումներին ժամանակի սղության կամ հետաքրքրվածության բացակայության պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է